Արժույթ

  • USD
  • EUR
  • AMD
  • RUB
Զամբյուղ

Բարի գալուստ GOLD.am ոսկերչական զարդերի ամենամեծ ինտերնետ-խանութ

 

Սիրով ողջունում ենք մեր ինտերնետ-խանութի բոլոր այցելուներին: Այս կայքէջը ստեղծվել է 2015 թվականին թանկարժեք զարդերի ձեռքբերումը հարմար, արագ և ապահով դարձնելու նպատակով: Այստեղ Դուք կարող եք գտնել յուրօրինակ զարդեր` ազնվագույն մետաղի և թանկարժեք քարերի համադրությամբ:

 

Հայերը դեռ հին ժամանակներից հայտնի էին ոսկերչության մեջ իրենց յուրօրինակ աշխատանքներով և այսօր էլ աշխարհում շատ հայտնի ընկերություններում աշհատում են հայ ոսկերիչներ և դիզայներներ:

 

Մեր նպատակն է ներկայացնել հայ ոսկերիների աշխատանքները ամբողջ աշխարհին` ցույց տալով դարերի խորքից եկող արհեստի ներուժը, մտքի և երևակայության թռիչքները , որոնք արտացոլվել են ազնիվ մետաղների և թանկարժեք քարերի համադրության մեջ: Ընտրելով գնագոյացման հստակ քաղաքականեւթյուն, այն է` ներկայացնել զարդեր օգտագործվող նյութերի միջազգային հստակ ընտրված գներով և զարդի պատրաստման աշխատանքների համար պահանջվող համապատախան միջոցների իրական գներով, մենք փորձում ենք ստեղծել վստահելի միջավայր որտեղ դուք կգտնեք ձեր ցանկացած զարդը իր իրական գնով:

 

Ներկայացվող էկսկլյուզիվ զարդերը ձեզ հաճելի կերպով կզարմացնեն իրենց մատչելիությամբ, շնորհիվ հստակ ընտրված գնագոյացման քաղաքականունթյան:

 

Մեր նպատակն է ներկայացնել զարդեր իրական գներով, ցույց տալ հստակ օրինաչափություն ոսկերիչի աշխատանքի և պատրաստվող զարդի արժեքի միջև:

 

 

Ամենաթանկը Ձեր ժամանակն է....

 

Ոսկերչական իրերի ինտերնետ-խանութը գնումների նոր փիլիսոփայություն է, կյանքի նոր ոճ, անգամ թանկարժեք գնումներ կատարելիս ամենաթանկը` ժամանակը, խնայելու միջոց:

 

 

Ապահովության բարձր երաշխիքներ...

 

Դուք արդեն կարող եք գնումներ կատարել` ուղղակի կայքէջում գտնելով Ձեր ճաշակին և նախասիրություններին համապատասխան բազմազան զարդեր: Բարձրարժեք այս իրերի համար առցանց վճարելով` դուք կարող եք չմտահոգվել դրանց տեղափոխման բարդությունների մասին, զարդը նախատեսված ժամկետում մեր մասնագետ-առաքիչները կհասցնեն հասցեատիրոջը` երաշխավորելով գնորդի ինքնության և զարդի արժեքի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:

 

0
0
0
s2sdefault

Նոր Ապրանքներ