Արժույթ

  • USD
  • EUR
  • AMD
  • RUB
Զամբյուղ

Հաճախ տրվող հարցեր

 

Վճարման տարբերակներ և առաքում

 

· Ինչպե՞ս եք զարդերն առաքում մի քաղաք, որտեղ խանութ-սրահ չունեք:
Զարդը Ձեզ կուղարկենք առաքման ծառայության միջոցով՝ հավելավճարով:

· Վճարման ի՞նչ տարբերակներ եք ընդունում:
Ընդունում ենք առձեռն վճարումներ, բանկային փոխանցումներ, վճարային քարտեր, PayPal:

· Որքա՞ն կարժենա առաքման ծառայությունը:
Առաքման մոտավոր արժեքին կարող եք ծանոթանալ հետևյալ ձևաթղթից՝ Երևանի տարածքում առաքումն անվճար է:

· Ես արտերկրում եմ ապրում, ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել ինձ դուր եկած զարդը: Ինչպե՞ս է այն առաքվելու:
Առաքումն արտերկիր իրականացվում է FedEx միջազգային ընկերության կողմից: Դուք վճարում եք կազմակերպության կողմից հաստատված պաշտոնական սակագինը: Առաքման արժեքը, ինչպես նաև հավելյալ ծախսերը (արտահանման թույլատվության ձևակերպում, ապահովագրություն և այլն)վճարվում են գնորդի կողմից: Առաքման վճարը և հավելյալ ծախսերը ներառված չեն զարդերի կայքում նշված գների մեջ: Էքսպրես-առաքումը դեպի ԱՄՆ և Եվրոպա 50-100$ կարժենա (առաքումը կիրականացվի 5 օրվա ընթացքում):

· Կարո՞ղ եմ վճարել զարդի համար, եթե ես արտերկրում եմ, իսկ ընկերուհիս, ում համար նախատեսված է նվերը, ապրում է Հայաստանում:
Այո, կայքում պատվեր անելիս որպես վճարման տարբերակ ընտրեք Visa/MasterCard քարտային փոխանցումը: Վճարումն իրականացնելուց հետո Ձեր պատվերը կառաքվի Ձեր ընկերուհուն՝ ՀՀ ցանկացած քաղաք:


Երաշխիք և հետսպասարկում

· Կարո՞ղ եմ վստահ լինել, որ ունեք զարդերի առքուվաճառքի համար պահանջվող բոլոր փաստաթղթերն ու թույլատվությունները:
Այո, մենք ունենք զարդերի առքուվաճառքի համար պահանջվող բոլոր փաստաթղթերն ու թույլատվությունները:

· Կարո՞ղ եմ վստահ լինել, որ ձեռք բերվող զարդն իրական է:
Այո, Դուք ձեռք եք բերում պիտակի վրա նշված բնութագրին լիովին համապատասխանող զարդ:Մետաղի հարգը հաստատված է Հարգադրոշման պետական կոմիտեի կողմից և նշված է ցանկացած զարդի վրա առկա կնիքում: Բացի դրանից, զարդի վրա առկա է նաև արտադրողի կնիքը (անվանումը): Քարերի համապատասխանությունը երաշխավորվում է արտադրողի կողմից, որի անվանումը պարտադիր նշվում է պիտակի վրա:

· Հնարավո՞ր է զարդի վերադարձ կամ փոխանակում իրականացնել:
Մենք վստահ ենք, որ կհավանեք մեզ մոտից ձեռք բերված զարդերը, սակայն նույնիսկ ամենափոքր կասկածի դեպքում մենք հնարավորություն ենք տալիս վերադարձնել կամ փոխանակել զարդը 14 օրվա ընթացքում՝ կասկածները ցրելու նպատակով: Այս ամենն իրականացվում է անկախ նրանից, որ համաձայն օրենքի ոսկե զարդերը մտնում են վերադարձի կամ փոխանակման ոչ ենթակա ապրանքների ցուցակի մեջ:

· Երաշխիքային սպասարկում ունե՞ք:
Այո: Եթե զարդի վրա արտադրական վնասվածք եք նկատել, ապա իրավունք ունեք վերդարաձնել կամ փոխանակել այն նմանօրինակ նմուշով: Այն դեպքում, եթե զարդը մեխանիկական ներգործության է ենթարկվել, վերադարձը կամ փոխանակումն իրականացվում է ոսկերչական փորձաքննությունից հետո:

· Խանութ-սրահում զեղչերի կուտակային համակարգ գործո՞ւմ է:
Մեր մշտական հաճախորդների համար գործում է բոնուսային կուտակային համակարգ:

 

Ընդհանուր հարցեր

 

· Կարո՞ղ եմ որևէ տեղ մոտենալ՝ ձեր տեսականուն ծանոթանալու համար:
Ամբողջ տեսականին ներկայացված է մեր ինտերնետ-խանութում: Մենք անընդհատ աշխատում ենք նկարների որակի բարելավման վրա, որպեսզի Ձեզ համար ավելի հեշտ լինի ընտրություն կատարել: Եթե ապրում եք Երևանում, ապա կարող եք այցելել մեր խանութ-սրահը, որտեղ, սակայն, տեսականին այնքան լայն չէ, որքան կայքում:

· Ինչու՞ են գներն ինտերնետ-խանութում ավելի ցածր, քան հասարակ խանութներում:

Արտադրողների հետ հարաբերություններն ու նրանցից ձեռք բերվող ապրանքի ծավալը մեզ թույլ են տալիս հաճախորդների համար գրաբիչ գնային քաղաքականություն օգտագործել: Բացի դրանից, ի տարբերություն հասարակ ոսկերչական խանութ-սրահի, մեր ծախսերը նկատելիորեն ավելի քիչ են (օրինակ՝ ավելի փոքր տարածքի վարձակալության կամ աշխատակիցների ավելի փոքր քանակի հաշվին), այդ պատճառով մեր գները նկատելիորեն ավելի ցածր են հասարակ ոսկերչական խանութների գներից:

· Ինչպե՞ս կարող եմ մատանի ձեռք բերել՝ առանց չափս իմանալու:
Կարող եք այցելել Երևանի Մ. Խորենացի 24 հասցեում գտնվող մեր խանութ-սրահ (10Բ), որտեղ մեր աշխատակիցները Ձեզ կօգնեն հասկանալ չափսը հատուկ չափիչ սարքի միջոցով: Եթե մատանին որպես նվեր եք ձեռք բերում և խանութ-սրահ մոտենալու հնարավորություն չունեք, ապա պատվերն իրականացնելիս կարող եք օգտվել կայքում առկա հրահանգավորումից:

· Որտե՞ղ և ինչպե՞ս կարող եմ հստակ տեղեկություններ ստանալ զարդի և նրանում առկա թանկարժեք քարերի մասին:
Ամբողջ տեղեկատվությունը գտնվում է զարդի պիտակի վրա: Պիտակի վրա պետք է նշված լինեն՝ զարդի տեսակը, օրինակ՝ “մատանի”, կոդը՝ արտադրողի կողմից օգտագործվող հատուկ անվանումը, մետաղը և դրա հարգը, օրինակ` “585 ոսկի”, զարդի չափսը, օրինակ՝ “17.5”, Զարդի քաշը՝ “3,48 գր”

Պիտակի հակառակ կողմում նշվում է քարերի բնութագիրը, օրինակ՝ “2 ադ., 57 կր., 0,19 կար., 4/6”, ինչը նշանակում է, որ զարդի վրա կլոր տաշվածքով 57 կողմով 2 ադամանդ կա, որոնց ընդհանուր քաշը 0,19 կարատ է, բնութագիրը՝ 4/6 (4՝ գույն, 6՝ մաքրություն) Պիտակը զարդին ամրանում է հատուկ թելով և կնիքով, ինչը բացառում է զարդի կամ պիտակի փոփոխությունը: Պիտակը տվյալ զարդի արտադրողի պաշտոնական վկայականն է հանդիսանում:

· Կարո՞ղ եմ անհատական զարդ պատվիրել:
Այո, մեր առաքելությունը յուրօրինակ և էքսկլյուզիվ մոդելներ ստեղծելն է:

· Կարո՞ղ եք մատանու վրա փորագրություն անել:
Այո, մատանու վրա փորագրություն անել կարող ենք:

· Ինչու՞ են ադամանդներով որոշ մատանիների գները կասկածելի ցածր: Գուցե ոչ թե ադամանդներ են օգտագործված, այլ ադամանդների բեկորնե՞ր:
Զարդերի պատրաստման մեջ ադամանդների բեկորներ չեն օգտագործվում, ամրացվում են տրամագծով փոքր, բայց լիարժեք տաշված ալմասթներ, այսինքն՝ ադամանդներ: Դա նշված է պիտակի վրա՝ զարդի բնութագրի հետ:

· Ի՞նչ առավելություններ է տալիս կայքում գրանցված լինելը:

Գրանցումը թույլ է տալիս՝
- Մասնակցել հավատարմության ծրագրին և միավորներ կուտակել գնումների համար
- էջանշումներ կատարել՝ ապագայում ավելի հարմարավետ կերպով ընտրություն կատարելու համար
- օգտվել արագ վճարման առավելություններից
- կրկին օգտագործել առաքման հասցեն
- ստուգել կարգավիճակն ու պատվերների պատմությունը


· Աշխատանքային ի՞նչ գրաֆիկ ունեք
:

Զանգերի սպասարկման կենտրոն՝
- Երկուշաբթի – ուրբաթ՝ 9:00 - 22:00
- շաբաթ – կիրակի՝ 10:00 - 21:00

Երևանյան խանութ-սրահ՝
- Երկուշաբթի – ուրբաթ՝ 10:00 - 18:00 
- շաբաթ – կիրակի՝ 10:00 - 17:30

· Ինչպե՞ս չեղարկել պատվերը:
Պատվերը չեղարկելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37493939305

 

 

0
0
0
s2sdefault

Նոր Ապրանքներ