Սույն «Գաղտնիության քաղաքականություն» -ը տալիս է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը:
Տեղեկությունների հավաքագրումը
Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.
*էլ. Փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը:
*Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով:
Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որրևէ տվյալի, քանի որ մեր կայքում իրականացվում են բացառապես անվտանգ առցանց վճարումներ, ինչպիսիք են Verified by VISA, MasterCard SecureCode, PayPal վճարային համակարգերը:
*Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն
*Առաքման հասցեն(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ ինֆորմացիան
*Մեզ հետ կատարված նամակագրությունը (էլեկտրոնային նամակները):
Տեղեկությունների օգտագործումը
Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.
*Ձեր հայցած ծառայությունների և օգնության ապահովում
*Մեր ծառայությունների , բովանդակության և գովազդի որակի չափում և բարելավում
*Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. Փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում
*Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան Ձեր հարցի ուղարկված և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում :
Տեղեկությունների չբացահայտումը
Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի: Գաղտնիության քաղաքականության խաղտում չի համարվում իրավապաշտպան մարմիններին օրենքով սահմանված կարգով տեղեկությունների հայտնումը: