Արժույթ

  • USD
  • EUR
  • AMD
  • RUB
Զամբյուղ

Մենք  առաքում  ենք  իրականացնում  ինչպես  Հայաստանի  ներսում, այնպես  էլ  Հայաստանից  դուրս:

 

 

Արտահանում

 

Արտերկրից կատարված պատվերների առաքումը արտերկիր իրականացվում է FedEx միջազգային բեռնափոխադրող կազմակերպության միջոցով: Ձեր կողմից վճարվում է միայն իրենց պաշտոնական սահմանված սակագինը:

 

Առաքման, ինչպես նաև հավելյալ`արտահանման թույլատվության ձևակերպման, ապահովագրության և այլ ծախսերը հոգում է գնորդը: Կայքում նշված գինը չի ներառում առաքման և հավելյալ ծախսերը:

 

 

Առաքում Եվրոպա և Ամերիկա

 

100$ ( առաքումը կհասնի 10 օրվա մեջ )

 

 

Առաքում Հայաստանում

 

GOLD.am ինտերնետ-խանութն իրականացնում է առաքում ինչպես Երևանում այնպես էլ Հայաստանի ողջ տարածքում:

 

Պատվերը կառաքվի հասցեատիրոջը 1-ից 5 աշխատանքային օրերի ընթացքում: Նախքան Ձեր պատվերը նշված վայրը հասցնելը, ստացողի հետ կկապնվի մեր օպերատորը, ճշտելու համար առաքման համար հարմար ժամը: Նշված ժամին առաքիչը կհասցնի պատվերը:Առաքման ժամանակ ստացողին հանձնվում է ինչպես պատվերը, այնպես նաև ինֆորմացիոն բնույթի պլաստիկ քարտ և զարդի քսակ:

 

Պատվիրված ապրանքը ստացողին հանձնում է անձամբ առաքիչը: Պատվիրված ապրանքի իսկությունը ստուգվում է միմիայն առաքիչի ներկայությամբ: Առաքիչն իրավասու չէ տալու որևէ մեկնաբանություն գնված ապրանքի մասին, ինչպես նաև պարտավոր չէ կատարել հաճախորդի ցանկացած կարգի հանձնարարություն:

 

Քաղաքը և հասցեն Դուք նշում եք պատվերի ընթացքում, իսկ մնացած բոլոր մանրամասները ճշտվում են անմիջականորեն օպերատորի հետ, ով կկապվի ստացողի հետ պատվերի անդորրագրում Ձեր իսկ նշած հեռախոսահամարի միջոցով: Առաքման մոտավոր արժեքի մասին Դուք կարող եք տեղեկանալ ներքոնշյալ ձևաթղթում:

 

 

Երևանի տարածքում առաքումն իրականացվում է անվճար:

 

 

Մանրամասների համար կարող եք կապվել մեզ հետ:

 

Հեռ. +374 93 93-93-05

 

 

0
0
0
s2sdefault

Նոր Ապրանքներ