Վճարման եղանակները
GOLD.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:
1. Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում է PayPal (Master,Visa) վճարային համակարգի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ համակարգում, ապա համապատասխան տարբերակն ընտրելուց և պատվերը հաստատելուց հետո կհայտնվեք տվյալ վճարային համակարգի կայքում, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և կատարել վճարումը: Եթե դեռևս այդ համակարգերի օգտագործող չեք, ապա կարող եք գրանցվել այստեղ:
Կարող եք վճարել նաև հետևյալ եղանակներով
1.1 Դրամական փոխանցումներ Sberbank համակարգով
1.2 Դրամական փոխանցումներ Moneygram համակարգով
1.3 Դրամական փոխանցումներ Western Union համակարգով
2. Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը: Անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև հաշիվ-ապրանքագիր:
3. Բանկային փոխանցում: Այս տարբերակն ընտրելուց հետո տեսնում եք մեր հաշվի համարը, որին հարկավոր է փոխանցել պահանջվող գումարը:
Կանխիկ վճարման պայմանները
Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում:
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: