Համաձայնագիր
GOLD.am-ն առցանց խանութ է, այսուհետ` «Վաճառող», որն առաջարկում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այսուհետ` «Պատվիրատու», պատվիրել և ձեռքբերել www.gold.am կայքի էլեկտրոնային կատալոգում առկա զարդեր:
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Վաճառողը իրականացնում է զարդերի մանրածախ և մեծածախ վաճառք:
1.2 Վաճառողը իրավունք է վերապահում կատարել սույն Համաձայնագրում փոփոխություններ՝ առանց Հաճախորդին նախապես իրազեկելու:
2. Պատվերի ձակերպում
2.1 Պատվերի ձևակերպումը կատարվում է կայքում` ինքնուրույն:
2.2 Պատվերի իրականացման ժամանակ Վաճառողը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի տրամադրած տեղեկությունների ճշգրտության և հավաստիության համար:
2.3 Վաճառողի ներկայացուցիչը տեղեկացնում է Հաճախորդին պատվերի ստանալու մասին` տալով մանրամասն տեղեկություններ զարդի որակի, արժեքի մասին:
2.4 Զարդի որակի բնութագրի հետ կապված յուրաքանչյուր հարց պատվիրատուն կարող է ճշտել ներկայացված բոլոր եղանակներով:
3. Ոսկյա զարդերի առաքում
3.1 Ոսկյա զարդերի առաքումն իրականացվում է Հայաստանի ամբողջ տարածքում:
3.2 Վաճառողը ապահովում է կայքում նշված ժամկետներում ապրանքի մատակարարումը, այնուամենայնիվ, ուշացումները հնարավոր են անկանխատեսելի իրավիճակներում, իհարկե, ոչ Վաճառողի մեղքով:
3.3 Յուրաքանչյուր պատվերի առաքման արժեքը նշվում է կայքի “Առաքում” բաժնում:
3.4 Պատվիրված ոսկյա զարդի մասին հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ զանգահարելով կայքում նշված հեռախոսահամարով:
4. Պատվերի վճարում
4.1 Ոսկյա զարդի արժեքը հաշվարկված է ելնելով քաշից, ներդիրների բնութագրումներից: Պատվերի վերջնական գնի մասին Վաճառողի ներկայացուցիչը հայտնում է Պատվիրատուին պատվերի հաստատման ժամանակ:
4.2 Ոսկերչական զարդի արժեքը կայքում կարող է փոփոխվել վաճառողի կողմից միակողմանիորեն, ըստ որում արդեն պատվիրված ապրանքի գինը փոփոխության չի ենթարկվում:
4.3 Պատվիրված ապրանքի վճարման եղանակների մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ www.gold.am կայքի “Վճարում” բաժնում:
5. Ոսկերչական զարդերի ետ վերադարձնելը
5.1 Համապատասխան որակի զարդերը փոխանակման կամ վերադարձի ենթակա չեն:
6. Մտավոր սեփականություն
6.1 Կայքում տեղակայված ամբողջ ինֆորմացիան, գրաֆիկական պատկերները համարվում է Վաճառողի կամ նրա մատակարարների սեփականությունը:
7. Անձնական տվյալների գաղտնիությունն ու պաշտպանությունը
7.1 Վաճառողը պարտավորվում է չհրապարակել Հաճախորդից ստացված տեղեկությունները: Խախտում չի համարվում գործակալներին երրորդ անձանց տրամադրած տեղեկությունը, որոնք գործում են Վաճառողի պայմանագրի հիման վրա՝ Հաճախորդի առջև իրենց պարտականություններն իրականացնելու համար:
7.2 Խախտում չի համարվում նաև իրավապաշտպան մարմիններին օրենքով սահմանված տեղեկությունների հայտնումը: